Մատչելի հղումներ

Ամերիկյան ինստիտուտների նկատմամբ վստահությունը շարունակում է անկում ապրել․ Gallup


դատական համակարգ
դատական համակարգ

ԱՄՆ-ում հարցվածների կեսից ավելին չի վստահում կառավարությանն ու դատական համակարգին։

Ամերիկացիները սկսել են ավելի քիչ վստահել կառավարությանը, դատական համակարգին, զինվորականներին, և այս առումով Միացյալ Նահանգները զիջում է Մեծ յոթնյակի երկրների մեծամասնությանը՝ նշված է Gallup-ի նոր հետազոտությունում։

Ամերիկացիների 68%-ը չի վստահում երկրի կառավարությանը։

Դատական համակարգի նկատմամբ վստահությունն էլ ավելի ցածր է՝ 42%։

Անկում է ապրում անգամ ԱՄՆ զինված ուժերի նկատմամբ վստահությունը․ 2021 թվականի 90%-ի փոխարեն՝ անցած տարի այն կազմել է 81%:

Ուշագրավ է, որ Մեծ յոթնյակի երկրների (ԱՄՆ, Կանադան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան) շարքում Գերմանիայում է առկա բանակի նկատմամբ հանրային վստահության ամենացածր մակարդակը՝ 60%։

Փաստացի, ամերիկյան հասարակությունը երկփեղկված է երկրի ռազմական ծախսերի հարցում․ հանրահայտ է, որ Վաշինգտոնն ավելի շատ է ծախսում պաշտպանության ուղղությամբ, քան Մեծ յոթնյակի մյուս բոլոր երկրները միասին:

Ամերիկացիների 35%-ն այն կարծիքին է, որ այդ ծախսերը չափազանց են, 29%-ը գտնում է ճի՛շտ հակառակը՝ դրանք քիչ են, իսկ 33%-ը համոզված է, որ ռազմական ծախսերի չափը համապատասխանում է երկրի կարիքներին:

Անկում է ապրում նաև ամերիկացիների վստահությունը եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Անցած տարի ամերիկացիների 30%-ը «շատ քիչ» վստահություն ուներ այդ կառույցների նկատմամբ, և այդ թիվը ամենամեծն է 1973 թվականից ի վեր, երբ Gallup-ը սկսեց տալ հարցը:

Վստահության պակաս կա նաև ամերիկյան լրատվամիջոցների հանդեպ․ ամերիկացիների ավելի քան 40%-ը նշել է, թե շատ ցածր կարգի վստահություն ունի հատկապես թերթերի և հեռուստատեսության նկատմամբ:

XS
SM
MD
LG