Մատչելի հղումներ

Տիմոշենկոն մնալու է բանտում


Տիմոշենկոն մնալու է բանտում
Տիմոշենկոն մնալու է բանտում

Ուկրաինայի խորհրդարանը չի ընդունել օրենսդրական փոփոխությունները, որոնց ընդունման դեպքում երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին առաջադրված մեղադրանքները հնարավոր կլիներ դասակարգել ոչ թե որպես իշխանության չարաշահում, այլ որպես զանցանք, ինչը հանրավորություն կստեղծեր բանտից ազատել նախկին վարչապետին:

Երկրի խորհրդարանում, որտեղ մեծամասնություն են կազմում ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները, 438 պատգամավորից օրենսդրական այս փոփոխությունների ընդունման կողմ է քվեարկել ընդամենը 147 պատգամավոր:

Ուկրաինայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ, 50-ամյա Յուլիա Տիմոշենկոն նախկինում բազմիցս հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները: Նրա համաձայն, դատական գործընթացը քաղաքական վրեժխնդրություն է ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից, ով ցանկանում է ազատվել քաղաքական մրցակցությունից:

Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ նախկինում հանդես են եկել հայտարարությամբ՝ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող քննադատելով Տիմոշենկոյին ներկայացված մեղադրանքները:

Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոյի համաձայն, Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն բողոքարկելու է դատավճիռը տեղական դատարանում, իսկ հաջողության չհասնելու դեպքում գործը ներկայացվելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

XS
SM
MD
LG