Մատչելի հղումներ

Տիմոշենկոյի դատավարությունը հետաձգվել է


Տիմոշենկոյի դատավարությունը հետաձգվել է

Ուկրաինայում դատավորը հետաձգել է երկրի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դատավարությունը:

Դատավոր Ռոդիոն Կիրեևը երկուշաբթի օրը որոշում է կայացրել հետաձգել դատավարությունը մինչև սեպտեմբերի 27-ը` պաշտպանության իրավունքները ապահովելու և վերջինին ավելի շատ ժամանակ տրամադրելու նպատակով:

Տիմոշենկոյի համաձայն, դատավարության հետաձգումն ապացուցում է, որ իր դեմ հարուցված գործը «տապալվել» է:

Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թվականին Ռուսաստանի հետ բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Մեղադրող կողմից համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս:

Ուկրաինայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Նրա համաձայն, դատական գործընթացը քաղաքական վրեժխնդրություն է ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:

Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունն ավելի վաղ դիմել են Ուկրաինայի իշխանություններին` Տիմոշենկոյի դատավարության անկախությունն ու թափանցիկությունը ապահովելու կոչով:

Տիմոշենկոյի գործով իրականացվող հետաքննությունից բացի, Ուկրաինայում հետաքննություն է անցկացվում ևս մոտ 400 պետական ծառայողի նկատմամբ, որոնք մեղադրվում են պաշտոնավարության ընթացքում հանցագործություններ կատարելու մեջ:

Ուկրաինայի իշխանությունների գործողությունների քննադատների համաձայն, դատական գործեր են հարուցվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են գործող նախագահ Յանուկովիչին ընդդիմության գործունեության մեջ:

XS
SM
MD
LG