Մատչելի հղումներ

Բանտարկվել է Տիմոշենկոյի կողմնակիցներից մեկը


Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն՝ մեղադրյալների վանդակում (արխիվային լուսանկար)

Ուկրաինայի դատարանը բանտարկության է դատապարտել երկրի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյին՝ վերջինիս մեղավոր ճանաչելով պետական միջոցների յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:

Դատարանի կողմից երկուշաբթի օրը կայացված վճռի համաձայն, Լուցենկոն պետության հաշվին անօրինական դրամական պարգևներ և լրացուցիչ միջոցներ է հատկացրել իր վարորդին:

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մերձավոր դաշնակից Լուցենկոն հերքեր է իրեն ներկայացված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոն 2011թվականի դեկտեմբերին դատապարտվել է յոթ տարվա բանտարկության՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներով:

XS
SM
MD
LG