Մատչելի հղումներ

Սուդանում անցկացված հանրաքվեն «արժանահավատ է»


Սուդանում անցկացված հանրաքվեն «արժանահավատ է»
Սուդանում անցկացված հանրաքվեն «արժանահավատ է»

Միջազգային դիտորդներն իրենց հավանությունն են տվել Հարավային Սուդանի անջատման և անկախության հռչակման վերաբերյալ անցկացված հանրաքվեին։

Եվրամիությունը երկուշաբթի օրը հրապարակել է հայտարարություն, ըստ որի երկրի ապագան որոշելու նպատակով հանրաքվեն անց է կացվել արժանահավատորեն՝ խաղաղ պայմաններում։

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերի գլխավորած դիտորդական խմբրի համաձայն, հանրաքվեն անց է կացվել միջազգային չափանիշներին համապատասխան։

Քարթերի կենտրոնի տարածած հաղորդագրությունում նշվում է, թե քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ Սուդանի հիմնականում քրիստոնեություն և ոգեպաշտություն դավանող հարավը «գրեթե հաստատ» անջատվելու է երկրի հիմնականում մահմեդականություն դավանող հյուսիսից։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Հարավային Սուդանի ժողովրդին հանրաքվեն անցկացնելու կապակցությամբ՝ այն անվանելով «ոգեշնչող իրադարձություն»։

Հանրաքվեի կազմակերպիչների համաձայն, հանրաքվեի մասնակիցների թիվը զգալիորեն գերազանցել է քվեարկության վավերականությունը ապահովելու համար անհրաժեշտ ընտրողների ընդհանուր թվի 60 տոկոսը:

Հանրաքվեին մասնակցել է մոտ չորս միլիոն մարդ։

Քվեարկությունն ընթացել է հիմնականում խաղաղ պայմաններում, սակայն նավթով հարուստ Աբյեի տարածաշրջանի սահմանամերձ գոտում տեղի են ունեցել մարդկային զոհերի հանգեցրած միջցեղային բախումներ։

XS
SM
MD
LG