Մատչելի հղումներ

Ավարտին է մոտենում Հարավային Սուդանում անցկացվող հանրաքվեն


Ավարտին է մոտենում Հարավային Սուդանում անցկացվող հանրաքվեն

Ավարտին է մոտենում Հարավային Սուդանի անկախության հարցով արդեն մեկ շաբաթ ընթացող հանրաքվեն:

Վերլուծաբանների համաձայն, սպասվում է, որ Հարավային Սուդանի բնակիչների մեծամասնությունն իրենց ձայները տված կլինեն Հյուսիսային Սուդանից անկախանալու օգտին, ինչի արդյունքում ստեղծվելու է աշխարհի ամենանոր պետությունը:

Սուդանի իշխող «Ազգային կոնգրես» կուսակցության պաշտոնյաներից մեկն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի կուսակցության համար ընդունելի է հանրաքվեի ցանկացած արդյունք:

Հանրաքվեի ընթացքը վերահսկելու նպատակով Սուդանում է գտնվում ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը:

Հանրաքվեի կազմակերպիչների համաձայն, քվեարկության արդյունքների վավերականությունը ապահովելու համար չորեքշաբթի օրը հանրաքվեին արդեն իսկ մասնակցել է քվեարկողների 60 տոկոսը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, հանրաքվեի նախնական արդյունքները հրապարակվելու են փետրվարի 2-ին, իսկ վերջնական արդյունքները հայտնի կդառնան այս օրից մեկից երկու շաբաթ անց:

Հարավային Սուդանի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը կամզում է Սուդանի հիմնականում մահմեդականություն դավանող հյուսիսային և հիմնականում քրիստոնեություն և ոգեպաշտություն դավանող հարավային մասերի միջև 2005 թվականին 21 տարի տևած պատերազմին վերջ տված խաղաղության պայմանագրի մասերից մեկը:

XS
SM
MD
LG