Մատչելի հղումներ

Հարավային Սուդանում բախումների պատճառով մոտ 200 մարդ է զոհվել


Հարավային Սուդանում բախումների պատճառով մոտ 200 մարդ է զոհվել

Հարավային Սուդանի իշխող կուսակցության հաղորդագրության համաձայն, բանակի և զինյալների խմբավորման միջև անցյալ շաբաթ տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել է 197 մարդ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցել է նախորդ տվյալները։

Անցյալ շաբաթ Հարավային Սուդանի ազգային-ազատագրական բանակի և նույն բանակի նախկին հրամանատարներից մեկի՝ Ջորջ Էթորի կողմից գլխավորած զինյալների միջև բախումների մասին տվյալների համաձայն, զոհերի թիվը կազմել է 105 մարդ։

Բանակի տվյալներով, զոհվածների թվում կան նաև քաղաքացիական անձինք։

Զինյալները սկսել են հարձակումներ կատարել բանակի վրա, երբ հաստատվել են Հարավային Սուդանի կողմից անկախություն ձեռք բերելու մասին հաղորդագրությունները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն իր մտահոգությունն է արտահայտել անցյալ շաբաթ տեղի ունեցած բախումներով և երկու կողմերին կոչ արել անհապաղ ձեռք բերել զինադադարի մասին պայմանավորվածություն։

XS
SM
MD
LG