Մատչելի հղումներ

Կարմիր խաչը Սիրիայում զինադադարի բանակցություններ է անցկացնում


Կարմիր խաչը Սիրիայում զինադադարի բանակցություններ է անցկացնում
Կարմիր խաչը Սիրիայում զինադադարի բանակցություններ է անցկացնում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է Սիրիայում զինադադարի մասին բանակցությունների միջնորդության աշխատանքներ իրականացնելու մասին այն ընթացքում, երբ կառավարական տանկերն ու զինծառայողները շրջապատել են Հոմսը՝ առաջացնելով քաղաքի ուղղությամբ նոր գրոհի իրականացման մտավախություն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Կառլա Հադադը երկուշաբթի օրը հայտնել է, որ Ժնևից իր գործունեությունն իրականացնող գործակալությունը բանակցություններ է սկսել Սիրիայի իշխանությունների և ընդդիմադիր կազմակերպությունների հետ:

Կառլա Հադադի համաձայն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այժմ քննարկում է հրատապ անհրաժեշտություն ունեցող մարդասիրական օգնություն առաքելու հնարավորությունը, սակայն մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտություն ունեցող տարածքներում «բախումների դադարեցման» միջոցով բանակցություններ դեռ նոր են մեկնարկել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միջազգային միակ կազմակերպությունն է, որի աշխատողները գործում են Սիրիայում:

Այս ընթացքում Չինաստանի պետական «People’s Daily» օրաթերթը երկուշաբթի օրը հայտնել է այն մասին, որ Արևմուտքի պետությունների կողմից Սիրիայի ընդդիմության աջակցության հետևանքով երկրում կարող է քաղաքացիական պատերազմ ծավալվել:

Չինաստանի պետական օրաթերթում հրապարակված հոդվածում նշվել է նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից հրաժարական ներկայացնելու մասին Արաբական պետությունների կողմից մշակված ծրագիրը սատարող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը նույնպես կարող էր դառնալ երկրում բռնությունների սաստկացման պատճառը:

Իրավապաշտպանների համաձայն, Սիրիայում արդեն մոտ մեկ տարի նախագահ Ասադի հրաժարականը պահանջող ակտիվիստների դեմ իրականացվող բռնությունների զոհ արդեն գնացել է մոտ 6 հազար մարդ:

XS
SM
MD
LG