Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Սիիայում՝ ռմբակոծության պատճառով


Բազմաթիվ զոհեր Սիիայում՝ ռմբակոծության պատճառով

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացրած հարձակման պատճառով զոհվել է առնվազն 44, վնասվածքներ ստացել՝ մոտ 150 մարդ:

Երկրի պետական հեռուստատեսության համաձայն, կառավարական անվտանգության ուժերին պատկանող երկու շինության ուղղությամբ հարձակում իրականացնելու համար ահաբեկիչները կիրառել են պայթուցիկով բեռնված մեքենաներ:

Հեռուստատեսությունը հայտնել է նաև, որ Դամասկոսի և մի քանի այլ քաղաքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել՝ արտահայտելով իրենց զայրույթը ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված հարձակմամբ:

Սիրիայի պետական մարմինների վկայությամբ, հարձակման համար պատասխանատվությունը կարող է կրել «ալ-Քայիդա»-ն: Երկրի արտգործնախարարի տեղակալ Ֆայսալ Մեքդադը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ այս ռմբակոծությունը ապացուցում է երկրում խռովությունների ընթացքում իրականացվող բռնությունների հետևում ահաբեկիչների կանգնած լինելու մասին կառավարության բազում հայտարարությունները:

Ինքնասպան ահաբեկիչների կողմից ուրբաթ օրն իրականացված հարձակումներն տեղի են ունեցել Արաբական պետությունների լիգայի կողմից Սիրիայում դիտորդական առաքելությունը նախապատրաստելու նպատակով մասնագետների ժամանելուց անմիջապես առաջ:

Միացյալ Նահանգները դատապարտել է ուրբաթ օրն իրականացված հարձակումները՝ ասելով, որ Սիրիան չպետք է թույլ տա հարձակվողներին խոչընդոտել Արաբական պետությունների լիգայի դիտորդների առաքելությանը:

XS
SM
MD
LG