Մատչելի հղումներ

Նոր բախումներ Սիրիայում՝ Չինաստանի պատվիրակի այցից հետո


Նոր բախումներ Սիրիայում՝ Չինաստանի պատվիրակի այցից հետո
Նոր բախումներ Սիրիայում՝ Չինաստանի պատվիրակի այցից հետո

Սիրիայի անվտանգության ուժերը հրազեն ու արցունքաբեր գազ են կիրառել Դամասկոսում անցկացված հուղարկավորության մի թափորի մարդկանց դեմ, երբ թաղման արարողությունը վերածվել է հակակառավարական ցույցի։ Այն դարձել է նախագահ Բաշար Ասադի դեմ անցած 11 ամիսներին անցկացված ամենաբազմամարդ ցույցերից մեկը:

Գրոհի արդյունքում մեծաթիվ մարդիկ են վիրավորվել։ Անվտանգության ուժերն այնուհետեւ խուզարկության գործողություններ են սկսել Մազեհի շրջանում, նպատակ ունենալով ձերբակալել ցույցի մասնակիցներին։

Նոր բռնությունները սկսվել են Չինաստանի պատվիրակի կողմից Սիրիա կատարած այցի ժամանակ, որը Ռուսաստանի հետ միասին աջակցում է Սիրիայի իշխանություններին եւ վետոյի է ենթարկել Ասադի վարչակարգը դատապարտելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը։

Չինաստանի պատվիրակը կոչ է արել Սիրիայի բնակչությանը մասնակցել Ասադի ներկայացրած հանրաքվեին, որը սահմանադրության մեջ որոշ փոփոխություններ իրականացնելով, փորձելու է մեղմել ներքին իրադրությունը երկրում։

Շաբաթ օրն անցկացված բողոքի ցույցի մասնակիցների թիվը մոտավորապես եղել է 15 հազար մարդ։


XS
SM
MD
LG