Մատչելի հղումներ

Օբամա. «Աֆղանստանից զորքերի դուրսբերումը հապճեպ չի իրականացվի»


ԱՄՆ-ի բանակի սերժանտի կողմից Աֆղանստանում իրականացված սպանությունների դեպքի վայրում
ԱՄՆ-ի բանակի սերժանտի կողմից Աֆղանստանում իրականացված սպանությունների դեպքի վայրում

«ԱՄՆ-ի զինծառայողի կողմից Աֆղանստանի քաղաքացիական 16 անձանց կատարված սպանությունից հետո այս երկրից Միացյալ Նահանգների զինված ստորաբաժանումների հապճեպ կարգով դուրսբերում չի իրականացվելու»:

Լոս Անջելեսի «Քեյ-Էյ-Բի-Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Օբաման զգուշացրել է, որ «զորքերի հապճեպ կարգով դուրսբերման արդյունքում կարող է ստեղծվել քաոսային իրավիճակ, ինչը կարող է է՛լ ավելի մեծ աղետների պատճառը դառնալ»:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, Միացյալ Նահանգների զինված ստորաբաժանումները «պատասխանատու եղանակով դուրս կբերվեն Աֆղանստանից մինչև 2014 թվականը»:

Հիշեցնենք, որ թալիբները խոստացել են վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգների բանակի սերժանտի կողմից կիրակի օրն իրականացրած 16 մարդու սպանությունից հետո: Զոհերի թվում հիմնականում եղել են կանայք և երեխաներ:

Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը զգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին նրանց դեմ վրեժխնդիր լինելու բարձր հնարավորության մասին:

Աֆղանստանի խորհրդարանը երկուշաբթի օրը հայտնել է, որ այլևս չի կարող հանդուրժել «վերահսկողության բացակայությունը» երկրում գտնվող օտարերկրյա զինծառայողների նկատմամբ:

Դեպքի կապակցությամբ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզահը բացատրություն էր պահանջել՝ ասելով, որ հարձակման պատճառով զոհված ինքը երեխաների և երեք կանանց սպանությունն քաղաքացիական անմեղ անձանց սպանություն է, որն անհնար է ներել»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Աֆղանստանի նախագահին՝ ցավակցություն հայտնելով Աֆղանստանի ժողովրդին: Նախագահ Օբաման ասել է, թե «ցնցված ու վշտացած» է տեղի ունեցածով, և սատարում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի որոշումը, որի համաձայն անհրաժեշտ է անցկացնել արագ հետաքննություն և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

XS
SM
MD
LG