Մատչելի հղումներ

Ամերիկացի զինվորականի կրակից Աֆղանստանում 16 մարդ է զոհվել


Աֆղանստանում ծառայող ամերիկացի մի զինվորական խառը կրակ է արձակել անզեն քաղաքացիների վրա, ինչի արդյունքում 16 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Քանդահարի գավառում։ Զինվորականը ձերբակալված է։

ՆԱՏՕ-ի հրամանատարությունը ՝՝խորը ցավ՛՛ է արտահայտել կատարվածի համար եւ իր ցավակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին։

Սակայն որոշ ականատեսների խոսքերով, հարձակվողը միայնակ չի եղել։ Նրանք տեսել են, թե ինչպես է ամերիկացի զինվորականների մի խումբ առավոտյան ժամը 2-ին ժամանել իրենց գյուղ եւ, մուտք գործելով մի քանի տուն, կրակ արձակել մարդկանց վրա։

Ավելի վաղ, Աֆղանստանի նախարարներից մեկն ասել էր, թե հարձակվողը եղել է միայնակ։

Այս դեպքը տեղի է ունենում Աֆղանստանում ամերիկացի զինվորականների կողմից մահմեդական Ղուրանի օրինակներն այրելու պատճառով այստեղ զանգվածային խռովություններ սկսվելուց մի քանի օր անց։ Հիշեցնենք, որ չնայած ներողամտություն հայցելու ԱՄՆ-ի հայտարարություններին, այս դեպքից հետո բողոքի ցույցերն, անհանգստություններն ու բախումները տարածվել էին ամբողջ երկրով մեկ, որոնց արդյունքում զոհվել էին տասնյակ մարդիկ։

XS
SM
MD
LG