Մատչելի հղումներ

Թալիբները խոստացել են վրեժխնդիր լինել Աֆղանստանում 16 մարդու սպանության համար


Թալիբները խոստացել են վրեժխնդիր լինել «ամերիկացի վայրենիների» նկատմամբ այն բանից հետ, երբ Միացյալ Նահանգների բանակի սերժանտը կիրակի օրը մուտք է գործել աֆղանստանցիների տներ՝ իրականացնելով քնած 16 մարդու սպանությունը: Զոհերի թվում հիմնականում եղել են կանայք և երեխաներ:

Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը զգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին նրանց դեմ վրեժխնդիր լինելու բարձր հնարավորության մասին:

Աֆղանստանի խորհրդարանը երկուշաբթի օրը հայտնել է, որ այլևս չի կարող հանդուրժել «վերահսկողության բացակայությունը» երկրում գտնվող օտարերկրյա զինծառայողների նկատմամբ:

Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Կարստեն Յակոբսենը երկուշաբթի օրն ասել է, որ նման միջադեպերը խորը մտահոգության պատճառ են դառնում:

«Միջազգային անվտանգության աջակցության ուժերի տեսակետից վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, և հատկապես միջադեպերի միջև անցած կարճ ժամանակը, ծանր բեռ են դառնում՝ առաջացնելով Միջազգային անվտանգության աջակցության ուժերի խորը մտահոգությունը», - ասել է բրիգադային գեներալ Յակոբսենը:

Դեպքի կապակցությամբ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզահը բացատրություն է պահանջել՝ ասելով, որ հարձակման պատճառով զոհված ինքը երեխաների և երեք կանանց սպանությունն քաղաքացիական անմեղ անձանց սպանություն է, որն անհնար է ներել»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Աֆղանստանի նախագահին՝ ցավակցություն հայտնելով Աֆղանստանի ժողովրդին: Նախագահ Օբաման ասել է, թե «ցնցված ու վշտացած» է տեղի ունեցածով, և սատարում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի որոշումը, որի համաձայն անհրաժեշտ է անցկացնել արագ հետաքննություն և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

XS
SM
MD
LG