Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչություն. «Ադրբեջանը կրկին սադրանքներ է գործել»


ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչություն. «Ադրբեջանը կրկին սադրանքներ է գործել»
ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչություն. «Ադրբեջանը կրկին սադրանքներ է գործել»

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել էր 2010 թվականի օգոստոսի 31-ի լուսաբացին Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի հպման գծում մարդկային զոհերի բերած հարձակման մասին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԼՂՀ-ի իշխանությունները վճռական են Արցախի ժողովրդի և անկախության պաշտպանման համար պահանջվող բոլոր և ցանկացած միջոցները ձեռնարկելու գործում:

ԼՂՀ-ի ներկայացուցչությունը միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի սադրանքները և պատասխանատվության կանչել նրա ղեկավարներին` տարածաշրջանում լարվածությունը գնալով սրելու պատճառով: «Միջազգային հանրության շահագրգռված բոլոր կողմերից Ադրբեջանին ուղղված ազդանշանը կկասեցնի հետագա արյունահեղությունը և կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», - ասված է Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG