Մատչելի հղումներ

Հայկական և ադրբեջանական ուժերի բախումների ընթացքում զոհեր են եղել


Հայաստանի պաշտոնյաների համաձայն, Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է արդբեջանցի առնվազն երկու զինվորական:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի ուժերի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ երեքշաբթի օրը տեղի ունեցած բախումները սկսվել են ադրբեջանական տարածքից կատարված հարձակումից: Նրա խոսքերով, սպանվել է չորս ադրբեջանցի, վիրավորվել` հայ մեկ զինվորական:

Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով երկրի պաշտպանության նախարարությանը, հաղորդում են, որ հարձակումը սկսվել է հայերի կողմից` Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս գտնվող գյուղերից մեկում: Ադրբեջանի նախարարության համաձայն, սպանվել է երկու հայ և երեք ադրբեջանցի: Լեռնային Ղարաբաղը այս հայտարարություններն անվանել է "ապատեղեկատվություն":

XS
SM
MD
LG