Մատչելի հղումներ

Ադրբեջանի նախագահը «վստահ է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու» հարցում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե ոչ մի կասկած չունի այն մասին, որ Ադրբեջանը վերադարձնելու է Լեռնային Ղարաբաղը և հարող տարածքները:

Ադրբեջանի լրատվամիջոցների փոխանցմամբ, այս հայտարարությամբ նա հանդես է եկել սեպտեմբերի 6-ին Կովկասի մահմեդականների խորհրդի կազմակերպած հանդիսավոր ընթրիքի ժամանակ:

Նա ասել է. «Համոզված եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի դրոշը կծածանվի Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա»:

Ադրբեջանի նախագահը նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև դրանից մի քանի օր առաջ` երկրի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ:

XS
SM
MD
LG