Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղում մի նոր գործողության արդյունքում զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող


Լեռնային Ղարաբաղում մի նոր գործողության արդյունքում զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող
Լեռնային Ղարաբաղում մի նոր գործողության արդյունքում զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի համաձայն, շփման գծում սեպտեմբերի 4-ի վաղ առավոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող։

Շաբաթ օրը Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ կատարել է Լեռնային Ղարաբաղ ներխուժելու փորձ։ Ղարաբաղյան ուժերի պատասխան գործողությունները ստիպել են ադրբեջանցիներին հետ քաշվել։ Տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի մի քանի զինծառայող։ Լեռնային Ղարաբաղի բանակի զինծառայողների կազմում վիրավորներ չկան։

Ադրբեջանական կողմը միջադեպի վերաբերյալ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

XS
SM
MD
LG