Մատչելի հղումներ

Թուրքիայի արտգործնախարարի դիրքորոշումը հայ-ադրբեջանական նոր ընդհարման վերաբերյալ


Թուրքական մամուլի հաղորդագրությունների համաձայն, հայ-թուրքական սահման այցելության ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերին:

Նա շեշտել է, որ Կովակսում խաղաղության և կայունության ապահովման համար անհրաժեշտ է լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Նախարար Դավութօղլուն նաև նշել է, որ «բարեկեցության հասնելու համար պետք է բացել սահմանը: Հայաստանն ու Ադրբեջանը հասնելու են խաղաղությունը հաստատելու նպատակին: Խաղաղությունը Կովկասում ծառայելու է ամբողջ տարածաշրջանի շահերին: Այսպիսով, Հայաստանը պետք է հեռանա Ադրբեջանի հողից»:

Ադրբեջանի «APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ «կարևոր է, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ եղանակով: Տարբեր ազգեր բազում դարերի ընթացքում խաղաղ ապրել են և դեռ կապրեն Կովկասում»: Նրա խոսքերով, Հարավային Կովկասում տևական խաղախության հասնելու համար պետք է ազատվեն Ադրբեջանի զավթված տարածքները և կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

XS
SM
MD
LG