Մատչելի հղումներ

Մուբարաքի դատավարությունը հետաձգվել է մինչև սեպտեմբեր


Մուբարաքի դատավարությունը հետաձգվել է մինչև սեպտեմբեր

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը նախագահող դատավորը հետաձգել է դատավարությունը մինչև սեպտեմբերի 5-ը և հրահանգել է դադարեցնել ապագայում կայանալիք դատական նիստերի հեռուստատեսային ուղիղ հեռարձակումը:

Դատավորը երկուշաբթի օրը որոշում է կայացրել նաև միացնել Մուբարաքի դատավարությունը ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի դատավարության հետ:

Մուբարաքը երկուշաբթի օրը, Կահիրեի հիվանդանոցից ուղղաթիռով է տեղափոխվել մինչև դատարանի շենք, իսկ դատարանի դահլիճ բերվել է հիվանդանոցային մահճակալով: Իր օգնականների համաձայն, փետրվարին իր դեմ սկսված ապստամբությունից ի վեր Եգիպտոսի նախկին նախագահի առողջությունը վատթարացել է:

Դատավարության ընթացքում Մուբարաքն իրեն մեղավոր չի ճանաչել իր պաշտոնաթողության բերած ապստամբության ընթացքում 850 մարդու սպանությունն իրականացնելու հրաման տալու մեջ:

83-ամյա նախկին նախագահին ներկայացվել են նաև կաշառակերության և իշխանության չարաշահման մեղադրանքներ: Իր փաստաբանները պահանջել են, որ դատավարության ընթացքում ցուցումներ տան Եգիպտոսի ռազմական խորհրդի նախագահը, հետախուզական գործակալության նախկին ղեկավարը, ինչպես նաև 1 600 այս անձինք:

Մուբարաք որդիներ Ալլան և Գամալը, որոնք դատարանի դահլիճում գտնվել են ավագ Մուբարաքի կողքին, նույն գործով անցնում են որպես մեղադրյալ, և նույնպես հերքել են իրենց ներկայացված կաշառակերության մեղադրանքները:

Դատավարության անցկացման ընթացքում դատարանի դահլիճից դուրս տեղի են ունեցել բախումներ Մուբարաքի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Կողմերից յուրաքանչյուրը քարեր է նետել մյուս կողմի ուղղությամբ:

XS
SM
MD
LG