Մատչելի հղումներ

Եգիպտոսում բարեփոխումներն արագացնելու պահանջող ցույցեր են անցկացվում


Եգիպտոսում բարեփոխումներն արագացնելու պահանջող ցույցեր են անցկացվում

Եգիպտոսում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` պահանջելով արագացնել բարեփոխումները երկրի կառավարման բնագավառում և արդարություն պահանջելով այս տարի բռնությունների զոհ դարձած ժողովրդավարության ջատագովների նկատմամբ:

Բազմաթիվ ցուցարարներ ուրբաթ օրը բողոքի ցույց են սկսել Կահիրեի Թահրիր հրապարակում, որտեղ որոշ ցուցարարներ նույնիսկ վրաններ են բացել:

Ավելի փոքր ծավալով ցույցեր անցկացվել են այլ քաղաքներում, ներառյալ Ալեքսանդիա և Սուեզ քաղաքներում:

Եգիպտոսում բողոքի ցույցերը հետևել են իրավական մի քանի որոշումների ընդունմանը, որոնք առաջացրել են երկրի բնակիչների զայրույթը: Եգիպտացիները պնդում են, որ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացվող դատավարությունը բավարար թափանցիկ չէ, և որ այդ անձանց գործերով որոշումներն արագ չեն ընդունվում:

Սուեզ քաղաքում այս շաբաթվա սկզբին հարյուրավոր ցուցարարներ հարձակում են կատարել դատարանի շենքի և ոստիկանության բաժանմունքներից մեկի վրա: Ցուցարարներին զայրացրել էլ դատավորի որոշումը, որի համաձայն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ փետրվար ամսին ապստամբության ընթացքում ցուցարարների սպանությունների մեջ մեղադրվող ոստիկանության յոթ ծառայող գրավի դիմաց ազատ է արձակվել:

Կահիրեում դատարանը երեքշաբթի օրը հանել է Մուբարաքի նախարարների խորհրդի երեք նախկին անդամի դեմ ներկայացված կաշառակերության մեղադրանքները:

Եգիպտոսի անվտանգության ուժերի ղեկավարը, փորձելով հանդարտեցնել գնալով էլ ավելի թափ առնող ցույցերը, հանդես է եկել ցուցարարների դեմ նախկինում բռնություններ իրականացրած ոստիկանության հարյուրավոր ծառայողի աշխատանքից ազատելու մասին հայտարարությամբ:

Կահիրեում անցյալ շաբաթ ավելի քան հազար մարդ վնասվածքներ է ստացել ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների պատճառով: Ցուցարարները կոչ են արել երկրի զինված ուժերի ղեկավարությանը արագացնել Մուբարաքի դեմ ապստամբության ընթացքում ցուցարարների մահվան մեջ մեղավոր պաշտոնատար անձանց դատական հետապնդումը:

18-օրյա ապստամբության ընթացքում, որն ավարտվել է Հոսնի Մուբարաքի կողմից հրաժարական ներկայացնելով, զոհվել է առնվազն 85 մարդ:

XS
SM
MD
LG