Մատչելի հղումներ

Լիբիայում ապստամբները հետ են մղել Քադաֆիի ուժերի հարձակումը


Լիբիայում ապստամբները հետ են մղել Քադաֆիի ուժերի հարձակումը

Լիբիայի երկու քաղաքներում ապստամբների ուժերը հետ են մղել Մուամար Քադաֆիի կողմնակիցների ուժերը։

Երկրի արևմուտքում շաբաթ օրը տեղի ունեցած մարտերից հետո Քադաֆիի կողմնակիցների ուժերը թողել են մայրաքաղաք Տրիպոլիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զավիա քաղաքը։

Ապստամբների ուժերը ուրբաթ օրը վարած մարտերից հետո վերահսկողության տակ են վերցրել նաև երկրի արևմուտքում գտնվող Ռաս Լանուֆ նավահանգիստը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել է Լիբիայում ճգնաժամից տուժած մոտ 200 հազար մարդու համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով 26 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով։

Մինչ այդ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Քադաֆիի և Լիբիայի 15 այլ քաղաքացու նկատմամբ, որոնց թվում են նրա մերձավորներն ու դաշնակիցները։

XS
SM
MD
LG