Մատչելի հղումներ

Քադաֆիի ուժերը մարտեր են վարում դեպի արևմուտք առաջացող ապստամբների հետ


Քադաֆիի ուժերը մարտեր են վարում դեպի արևմուտք առաջացող ապստամբների հետ
Քադաֆիի ուժերը մարտեր են վարում դեպի արևմուտք առաջացող ապստամբների հետ

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը օդային հարձակումներ են իրականացրել և ծանր մարտեր վարել երկրի արևմուտքից առաջ ընթացող ապստամբ ուժերի դեմ։

Կառավարությանը հավատարիմ ուժերը կիրակի օրը հետ են մղել ապստամբներին Բին Ջավադ քաղաքից։ Ապստամբները շարունակել են առաջ շարժվել դեպի Քադաֆիի հարազատ Սիրտ քաղաքը, որը մնում է Քադաֆիին հավատարիմ ուժերի վերահսկողության տակ։

Մայրաքաղաք Տրիպոլիում վաղ առավոտյան սկսվել և երկու ժամ չի դադարել հրազենային կրակը։ Լիբիայի իշխանությունների համաձայն, Քադաֆիի կողմնակիցները տոնել են ապստամբների կողմից Միսթարա և Ռաս Լանուֆ վերահսկվող քաղաքների նկատմամբ վերահսկողությունը վերահաստատելու հանգամանքը, սակայն այդ քաղաքների բնակիչներն ու ականատեսները հերքել են այդ լուրերը և ասել, որ դրանք մնում են ապստամբների ձեռքում։

Քադաֆիի կառավարության տակ մնում է նաև Տրիպոլին, իսկ Լիբիայի արևմուտքի հիմնական մասը մնում է նրա դեմ հանդես եկող ապստամբ ուժերի ձեռքում:

Ընդդիմադիր Ազգային խորհուրդը շաբաթ օրն առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել երկրի արևմուտքում գտնվող Բենգազի քաղաքում։ Այս մարմինը փորձում է համախմբել Լիբիայի արևելքը վերահսկող ուժերին։

XS
SM
MD
LG