Մատչելի հղումներ

«Ֆուկուշիմա» ատոմակայանում սկսվել են ռադիոակտիվ ջրի հեռացման աշխատանքները


«Ֆուկուշիմա» ատոմակայանում սկսվել են ռադիոակտիվ ջրի հեռացման աշխատանքները

«Ֆուկուշիմա» ատոմակայանի ռեակտորների վնասված շենքերից աշխատողները երեքշաբթի օրը սկսել են ռադիոակտիվ ջրի հեռացման աշխատանքերը, որոնք անհրաժեշտ են ատոմակայանի վնասված սառեցման համակարգի վերանորոգման հնարավորություն ստեղծելու համար։

«Tokyo Electric Power» ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ գալիք երեքից չորս շաբաթվա ընթացքում ատոմակայանի երկրորդ ռեակտորի շենքից հեռացվելու է 10 հազար տոննա ջուր։ Ատոմակայանի տուրբինային շենքի հիմքում և կից թունելում կուտակվել է մոտ 25 հազար տոննա ռադիոակտիվ ջուր, ինչը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքները։

Ջրի նման քանակ կուտակվել է նաև առաջին և երրորդ ռեակտորներում։ Ճապոնիայի միջուկային անվտանգության գործակալությունը երկուշաբթի օրն առաջին անգամ հաստատել է, որ ատոմակայանի երեք ռեակտորներում տեղի է ունեցել վառելիքային ձողերի հալում, սակայն չի նշել, թե ինչ աստիճանի։

Երկրի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ վառելիքային ձողերի ամբողջական հալումը հավանական չէ, քանի որ ռեակտորներում ջերմաստիճանը գնալով նվազում է։

Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են Տոկիոյում երեք տոկոսով բարձրացնել վաճառքի հարկը՝ երկրում վերականգնման ջանքերը ֆինանսավորելու համար անհրաժեշտ գումար հայթայթելու նպատակով՝ հասցնելով հարկը ութ տոկոսի։

Պաշտոնական տվյալների համաձայն, երկրում տարերային աղետի հասցրած վնասի վերականգնման համար կարող է պահանջվել մոտ 300 միլիարդ դոլար։

XS
SM
MD
LG