Մատչելի հղումներ

Ճապոնիայում դադարեցվելու է գործող ատոմակայանի աշխատանքը


Ճապոնիայում դադարեցվելու է գործող ատոմակայանի աշխատանքը

Ճապոնիայի էներգետիկական հիմնական ընկերություններից մեկի տնօրենների խորհուրդը երկուշաբթի օրը որոշել է դադարեցնել գործող մի ատոմակայանի աշխատանքը, որին «Ֆուկուշիմա» ատոմակայանը վնասած երկրաշարժի և ցունամիի նման տարերային ուժգին աղետները կարող են նույնանման վնաս հասցնել:

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը էներգետիկական ընկերությանը խնդրել է դադարեցնել ատոմակայանի աշխատանքը, երբ գիտնականները եզրակացրել են, որ դրա մոտակայքում գալիք 30 տարվա ընթացքում ուժգին երկրաշարժ տեղի ունենալու հավանականությունը կազմում է 90 տոկոս:

«Համաոկա» ատոմակայանը շահագործող «Chubu Electric Power» ընկերությունը հայտնել է սակայն, որ ատոմակայանի աշխատանքի դադարեցումը թույլ չի տալու բավարարել ամռանն էլեկտրաէներգիայի հանդեպ առաջացող պահանջարկը:

Ատոմակայանը էլեկտրաէներգիա է մատակարարում Ճապոնիայի արևմտյան այն շրջաններին, որտեղ գտնվում է «Toyota Motor Company» ընկերության գլխավոր գրասենյակը:

«Ֆուկուշիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով արդեն իսկ իրականացվում է էլեկտրաէներգիայի օգտագործման կամայական սահմանափակման ծրագիր:

XS
SM
MD
LG