Մատչելի հղումներ

Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել առնվազն 35 մարդ


Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել առնվազն 35 մարդ
Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել առնվազն 35 մարդ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային մասում կառավարական շենքերի համալիրի մոտակայքում տեղի ունեցած զույգ ռումբերի պայթյունի պատճառով զոհվել է առնվազն 35 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։

Երկրի պաշտոնատար անձանց համաձայն, ականապատված մեքենայի, ինչպես նաև մեկ այլ ռումբի պայթյուն տեղի են ունեցել նաև մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաջի քաղաքում։ Իրականացված ահաբեկչական հարձակումների համար ոչ ոք դեռևս պատասխանատվություն չի ստանձնել։

Իրաքում 2006-ից 2007 թվականներին տեղի ունեցած կրոնական հողի վրա իրականացված բռնությունների համեմատ դրանց թիվն այս տարի զգալիորեն նվազել է, սակայն սուննի զինյալները և շիաների զինված խմբավորումները շարունակում են իրականացնել ռմբակոծություններ և այլ հարձակումներ, որոնցից շատերի թիրախ են դառնում Իրաքի անվտանգության ուժերի զինծառայողները։

XS
SM
MD
LG