Մատչելի հղումներ

Հայաստանը հյուպատոսություն է բացելու Իրաքի Քրդստանում


Հայաստանը հյուպատոսություն է բացելու Իրաքի Քրդստանում

Հայաստանի պատվիրակության կողմից Իրաքյան Քրդստան կատարված այցի ընթացքում ձեռք է բերվել այստեղ Հայաստանի հյուպատոսություն բացելու մասին պայմանավորվածություն:

Քրդական «Avestakurd» համացանցային լրատվամիջոցի փոխանցմամբ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Սադոյանի գլխավորած պատվիրակությունը Էրբիլ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իրաքի Քրդստանի խորհրդարանի խոսնակ Քեմալ Քերքուքիի հետ, որի ընթացքում էլ ձեռք է բերվել Էրբիլ քաղաքում Հայաստանի հյուպատոսություն հիմնադրելու մասին համաձայնությունը:

XS
SM
MD
LG