Մատչելի հղումներ

Առնվազն 15 զոհ՝ Իրաքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում


Առնվազն 15 զոհ՝ Իրաքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում
Առնվազն 15 զոհ՝ Իրաքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում

Առնվազն 15 մարդ զոհվել է Իրաքում բանկերից մեկի մասնաճյուղի մոտ որոտացած երկու պայթյունի հետևանքով:

Իրաքի պաշտոնատար անձանց համաձայն, պայթյուններն իրականացվել են հինգշաբթի օրը երկրի մայրաքաղաք Բաղդադից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվող՝ նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի ծննդավայր Տիկրիտ քաղաքում այն ժամանակ, երբ «Ռայֆիդային» բանկի մասնաճյուղերից մեկի մոտ աշխատավարձ ստանալու համար հավաքվել էին երկրի զինված ուժերի և ոստիկանության ծառայողները:

Պայթյունների արդյունքում վնասվածքներ է ստացել առնվազն 30 մարդ:

Հարձակման հանգամանքների հետաքննություն իրականացնող քննիչների համաձայն, առաջին պայթյունն իրականացվել է պայթուցիկ նյութ պարունակող մեքենայի միջոցով: Երկրորդ պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչն այն ժամանակ, երբ առաջին պայթյունի վայրի մոտ մարդիկ են հավաքվել:

Այս հարձակումները կատարվել են Միացյալ Նահանգների կողմից մինչև տարվա վերջ զինված ուժերի ստորաբաժանումները երկրից դուրս բերելուն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքում:

Ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Իրաքի պաշտոնատար անձինք մտահոգություն են արտահայտում ԱՄՆ-ի ստորաբաժանումների դուրսբերումից հետո Իրաքի ուժերի կողմից երկրում անվտանգությունն ապահովելու կարողությամբ:

XS
SM
MD
LG