Մատչելի հղումներ

Պանետա. «ԱՄՆ-ը գործողություններ կձեռնարկի Իրաքի զինյալներին Իրանի կողմից զինելու դեմ»


Պանետա. «ԱՄՆ-ը գործողություններ կձեռնարկի Իրաքի զինյալներին Իրանի կողմից զինելու դեմ»

Միացյալ նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան ասել է, որ Իրաքում ԱՄՆ-ի ուժերը գործողություններ կձեռնարկեն Իրանի կողմից շիական զինյալներին զինելու դեմ:

Իրաքում շիական զինյալներին մեղադրում են հունիս ամսվա ընթացքում Միացյալ Նահանգների 14 զինծառայողի մահվան պատճառ դարձած հարձակումներ իրականացնելու մեջ` դարձնելով այս ամիսը երկու տարվա ընթացքում ամենամեծ թվով զոհեր գրանցած ամիսը:

ԱՄՆ-ի ևս երկու զինծառայող զոհվել է հուլիս ամսվա ընթացքում:

Բաղդադում ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմակայաններից մեկում հանդես գալով հայտարարությամբ` Պանետան ասել է, որ շարունակվող հարձակումները «հետ չեն մղի» Միացյալ Նահանգները, և փոխարենը ԱՄՆ-ի ուժերը միակողմանի պատասխան կտան նման սպառնալիքների:

Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի 46 հազար զինծառայողներն ինքնապաշտպանության իրավունք ունեն 2008 թվականին Միացյալ Նահանգների և Իրաքի միջև կնքված պայմանագրի համաձայն: Պայմանագրի համաձայն սակայն մարտական գործողություններում առաջատար դեր է տրամադրվում Իրաքի ուժերին, իսկ Միացյալ Նահանգի զինուժին տրամադրվում է հիմնականում վերապատրաստման և օժանդակ գործողություններ իրականացնելու դերը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, Իրաքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում նա հորդորելու է վերջինի առավել մեծ ջանքեր գործադրել շիական զինյալների դեմ պայքարելու գործում և որոշում կայացնել, արդյոք ԱՄՆ-ի ուժերին անհրաժեշտ է շարունակել ներկայությունն այս երկրում այս տարվա ավարտին դուրսբերման վերջնաժամկետը լրանալուց հետո:

2008 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն, Միացյալ Նահանգների զինուժը պետք է դուրս բերվի Իրաքից մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:

XS
SM
MD
LG