Մատչելի հղումներ

Պանետա. «ԱՄՆ-ի և Պակիստանի միջև հարաբերությունների պահպանմանն այլընտրանք չկա»


Պանետա. «ԱՄՆ-ի և Պակիստանի միջև հարաբերությունների պահպանմանն այլընտրանք չկա»
Պանետա. «ԱՄՆ-ի և Պակիստանի միջև հարաբերությունների պահպանմանն այլընտրանք չկա»

«Միացյալ Նահանգները Պակիստանի հետ բարյացակամ հարաբերությունները պահպանելուն այլընտրանք չունի՝ չնայած այդ երկրի կողմից զինյալների տարբեր խմբավորումների հետ պահպանվող հարաբերությունների մասին մեղադրանքներին»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան՝ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընի հետ Վաշինգտոնում երեքշաբթի օրը համատեղ անցկացված հասարակության հետ հանդիպման ընթացքում:

Պանետան նշել է, որ Պակիստանը հարաբերություններ է պահպանում երկրի հարավ-արևմուտքում գործող և Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների ուղղությամբ հարձակումներ իրականացնող «Հաքանի» ցանցի, ինչպես նաև Հնդկաստանի վրա հարձակումներ կատարող «Լաշքար-ե-Թայիբա» զինյալների հետ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կողմից նշված երկու խմբավորումները Միացյալ Նահանգները որպես ահաբեկչական է ճանաչել:

Լեոն Պանետայի համաձայն, Իսլամաբադի հետ Վաշինգտոնի հարաբերությունները կարևոր են մնում նաև այն պատճառներով, որ Միացյալ Նահանգները այդ երկրում «ալ-Քայիդա»-ի դեմ պայքար են իրականացնում, տարածաշրջանում Պակիստանը կարևոր դեր ունի, և որ այս երկիրը միջուկային պետություն է: Նկատի ունենալով վերջին հանգամանքը՝ Վաշինգտոնը մտահոգված է Պակիստանի միջուկային սպառազինությունների հետագա ճակատագրով:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Քլինթընը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «չափազանց կարևոր» է համարում Պակիստանի հետ հարաբերությունները: Քլինթընի համաձայն, չնայած տարիների ընթացքում երկկողմանի հարաբերություններում եղած բազմաթիվ «դժվարությունների», Իսլամաբադը վերջերս ճանաչել է ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի հետ համատեղ շահերի առկայությունը:

XS
SM
MD
LG