Մատչելի հղումներ

Ֆրանսիայի սենատորը «խաչակրած արշավանք» է հայտարարել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի դեմ


Ֆրանսիացի խորհդարանի պատգամավոր Վալերի Բուայե

Ֆրանսիայի սենատի անդամ Նատալի Գուլեն քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծը և ասել, թե «խաչակրած արշավանք է հայտարարելու» այս օրինագծի դեմ՝ երկրի Սենատում դրա ընդունումը կանխելու նպատակով:

«Ես խաչակրած արշավանք կհայտարարեմ Վալերի Բուայեի օրինագծի դեմ», - ասել է Գուլեն՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, որով ցեղասպանության փաստը հերքողների նկատմամբ նախատեսվում է սահմանել մեկ տարվա ազատազրկում և մոտ 58 հազար դոլարի տուգանք:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ` Գուլիեն ասել է, թե ճնշում գործադրելու ցանկացած փորձ վնաս է հասցնելու Ֆրանսիայի զբաղեցրած դիրքին՝ հավելելով, որ ժողովրդավարական պետություններում հակամարտությունները լուծվում են երկխոսության միջոցով:

Ֆրանսիայի սենատի անդամ Գուլիեն ասել է նաև, որ դեմ է հանդես գալիս ժողովուրդների հավաքական հիշողության մասին օրենքներին:

Սենատոր Գուլեն, այնուամենայնիվ, հորդորել է Ֆրանսիայում գործող թուրքական կազմակերպությունները գործել խելամիտ և հանգստություն պահպանել:

XS
SM
MD
LG