Մատչելի հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի Սենատին կոչ է արել զգուշություն ցուցաբերել


Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի Սենատին կոչ է արել զգուշություն ցուցաբերել
Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի Սենատին կոչ է արել զգուշություն ցուցաբերել

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել Ֆրանսիայի Սենատին զգուշություն ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում:

Ադրբեջանական «News.az» կայքի փոխանցմամբ, դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի կողմից ընդունված դիմումում մասնավորապես նշվել է. «Կոչ ենք անում զգուշություն ցուցաբերել անցյալի ոչ պարզ իրադարձությունները քննարկելու հարցում»:

«Նման օրենքի ընդունման դեպքում, անկասկած, մեծ վնաս կհասցվի խոսքի և մտքի ազատությանը, որոնք ժողովրդավարական հասարակարգի հիմնական մաս կազմող մարդու ազատություններից և իրավունքներից են», - նշվում է Ադրբեջանի խորհրդարանի դիմումում:

«Շատ վաղ անցյալում, 1992 թվականի փետրվարի 26-ին, Խոջալի քաղաքի քաղաքացիական հարյուրավոր անձինք սպանվել են հայկական զինված ուժերի կողմից պարզապես ադրբեջանցի լինելու պատճառով: Եթե այս ամենը հաշվի առնվի, ապա պատմական իրադարձությունների միակողմանի գնահատականը կհավասարվի պատմական ճշմարտության անտեսման», - իրենց դիմումում պնդում են Ադրբեջանի խորհրդականները:

«Նման օրենքի ընդունումը կասկած կհարուցի Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի անաչառության նկատմամբ, որը մասնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հետևաբար, Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հորդորում է իր գործընկեր Ֆրանսիայի Սենատին այս խնդրի քննարկման ընթացքում ցուցաբերել զգուշություն և զգայունություն», - նշվել է Ադրբեջանի խորհրդարանականների դիմումի մեջ:

XS
SM
MD
LG