Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ու ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը


Հայաստանի նախագահն ու ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին ընդունել է ԵՄ-ի Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին:

Ներկայացնելով Եվրամիության դիրքորոշումը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, և բանակցությունների ձևաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել:

XS
SM
MD
LG