Մատչելի հղումներ

Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկություն կանցկացնի հունվար ամսին


Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկություն կանցկացնի հունվար ամսին

Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկություն կանցկացնի մինչև այս ամսվա ավարտը:

Այս մասին հաղորդել է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ չնայած օրինագծի ընդունումն առաջացրել է Անկարայի զայրույթը, Ֆրանսիայի օրենսդիրներն այնուամենայնիվ որոշում են ընդունել անցկացնել քվեարկություն երկրի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված օրինագծի շուրջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին՝ չնայած ՆԱՏՕ-ի իր հիմնական դաշնակից և Եվրոպայում ամենաարագ զարգացող տնտեսությունն ունեցող Թուրքիայի կողմից նման գործողության բացասական հետևանքների մասին արված բազմաթիվ սպառնալիքների:

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվելու դեպքում օրինագիծը ներկայացվելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հաստատման:

«Բի-Բի-Սի»-ի վկայությամբ, Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն «անմիտ և ոչ արդյունավետ» է անվանել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը՝ զգուշացնելով, որ այն մեծ վնաս կհասցնի Թուրքիայի հետ հարաբերություններին:

Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծով նախատեսվում է ցեղասպանության փաստի հրապարակայնորեն հերքումը պատժել մեկ տարվա ազատազրկմամբ և մոտ 58 հազար դոլարի տունգանքով:

Հրեական ողջակիզումը՝ Հոլոքոստը հերքելու համար սահմանված նույն պատժամիջոցը Ֆրանսիայում գործում է 1990 թվականից:

«Բի-Բի-Սի»-ի վկայությամբ, Ֆրանսիայի գործարար Ռաչիդ Նեքքազը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը ստեղծելու է հիմնադրամ, որը մուծելու է երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրինագիծն ընդունելու դեպքում տուգանված անձանց նկատմամբ սահմանված տուգանքով նախատեսված գումարը:

XS
SM
MD
LG