Մատչելի հղումներ

ԵՄ-ի ղեկավարները հորդորել են մայրցամաքում տնտեսական համախմբում իրականացնել


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզու (արխիվային լուսանկար)

«Եվրոպային անհրաժեշտ է վերահսկել առանձին պետությունների ծախսերը՝ եվրոյի գոյատևումը պահպանելու և արագ զարգացող պարտքային ճգնաժամի խնդիրը լուծելու նպատակով»:

Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմփեյը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզու չորեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով շարունակել մայրցամաքի պետությունների տնտեսությունների ինտեգրացումը:

Հանդես գալով Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, Բարոզուն ասել է, որ մայրցամաքում այժմ «իրապես համակարգային ճգնաժամ է ծավալվել»: Նրա համաձայն, առանց ամբողջ մայրցամաքում տնտեսական շահերի միավորման և վերահսկողության, եվրոպական պետություններին չի հաջողվի պահպանել ընդհանուր արժույթը:

Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին չորեքշաբթի օրը ներկայացրել է տեխնոկրատներից կազմված նախարարների խորհուրդը, որը փորձելու է կրճատել երկրի 2,6 տրիլիոն դոլար կազմող պարտքը և թեթևացնել աշխարհի շուկաներում տիրող մտահոգությունը:

Վարչապետ Մոնտին, որի երկրի ղեկավարի պաշտոնում երդման արարողությունը կայանալու է օրվա վերջին, ինքն իրեն նշանակել է երկրի ֆինանսների նախարար և խուսափել երկրի նախարարների խորհրդում քաղաքական քմահաճ գործիչներ ընդգրկելուց՝ ասելով, թե «քաղաքացիական գործիչներին նախարարների խորհրդից հեռու պահելը օգտակար է»:

XS
SM
MD
LG