Մատչելի հղումներ

Իտալիայի նոր վարչապետ է նշանակվել Մարիո Մոնտին


Իտալիայի նոր վարչապետ է նշանակվել Մարիո Մոնտին

Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին ասել է, որ արագ կձևավորի նոր կառավարություն, քանի որ իր դեմ ծառացած է եվրոյի գոտու ամենամեծ երրորդ տնտեսությունում պարտքային ճգնաժամը հաղթահարելու խնդիրը:

Այս հայտարարությամբ վարչապետ Մոնտին հանդես է եկել այն բանից հետո, երբ Իրտալիայի նախագահ Ջիորջիո Նապոլիտանոն երկրի նոր վարչապետ է նշանակել Մոնտիին և դիմել նրան՝ նոր կառավարություն ձևավորելու խնդրանքով:

Մարո Մոնտիին այս բարձր պաշտոնում նշանակելու որոշմանն աջակցել են ընդդիմադիր հիմնական կուսակցությունները, ինչպես նաև նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի «Ազատ ժողովուրդ» կուսակցության որոշ անդամներ:

Իտալիայի նորանշանակ վարչապետը, որը պաշտոնավարելու է մինչև 2013 թվականին կայանալիք ընտրությունները, երկրում ընտրովի պաշտոններ երբևէ չի զբաղեցրել և չի ներկայացնում քաղաքական որևէ կուսակցություն:

Եվրոպական Միության առաջնորդները ողջունել են Մոնտիի Իրտալիայի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին լուրերը՝ ասելով, որ դա «քաջալերող նշան է», սակայն խոստացել են շարունակել հետևել այս երկրում իրավիճակի զարգացմանը:

Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին շաբաթ օրը ներկայացրեց հրաժարական, ինչից մեկ շաբաթ առաջ խորհրդարանում նա կորցրել էր մեծամասնությունը:

Նախագահ Նապոլիտանոյի հետ Բերլուսկոնիի հանդիպումը շատ կարճ է տևել` միայն մեկ ժամ, որից հետո հայտարարվել է, որ հրաժարականն ընդունված է:

Հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ ելել են փողոցներ` պարերով ու երգով նշելու նրա հարաժարականը: Փողոցները լցվել էին մեծ ու փոքր դրոշներով:

XS
SM
MD
LG