Մատչելի հղումներ

Իտալիայի կառավարությունը ֆինանսական խիստ խնայողության ծրագիր է հաստատել


Իտալիայի կառավարությունը ֆինանսական խիստ խնայողության ծրագիր է հաստատել

Իտալիայի կառավարությունը հաստատել է բյուջետային հրատապ միջոցները փաթեթ, որոնց ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 40 միլիարդ դոլար:

Երկրի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտնի կիարկի օրն ասել է, որ երկիրը սնանկությունից փրկելուն ուղղված հրատապ միջոցներից են անհապաղ ուժի մեջ մտնող բյուջեի կրճատումները, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարումից խուսափելուն ուղղված միջոցառումները:

Իտալիայի կառավարության կողմից մշակված ֆինանսական խիստ խնայողության ծրագիրը ներկայացվելու են խորհրդարանի հաստատման:

Վարչապետ Մոնտին, որը հանգստյան այս օրերն անցկացրել է քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, գործարարների և սպառողների, ինչպես նաև բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ խորհրդակցություններ անցկացնելիս, որոշում է կայացրել վարչապետի իր աշխատավարձից հրաժարվելու մասին՝ ներդնելով իր լուման ընդհանուր ծախսերի կրճատման մեջ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկուշաբթի օրը Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում կներկայացնեն Եվրոպան պարտքային ճգնաժամից դուրս բերելուն ուղղված Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ ծրագիր: Եվրոպական այս պետությունների ղեկավարների հանդիպումն անցկացվում է ուրբաթ օրը Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթաժողովին ընդառաջ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները հաջորդ շաբաթ Եվրոպա կայանալիք իր այցի ընթացքում պարտքային ճգնաժամի դեմն առնելու կոչով է դիմելու մայրցամաքի պետությունների ղեկավարներին: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում երեքշաբթի օրը կայանալու է հանդիպում Գայթների, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի և Գերմանիայի «Բունդեսբանկ»-ի նախագահ Յենս Վայդմանի միջև:

Եվրոպա կատարվող եռօրյա իր այցի ընթացքում Գայթները հանդիպումներ կանցկացնի նաև Իտալիայի վարչապետ Մոնտիի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի և Իսպանիայի վարչապետ Մաիանո Ռախոյի նետ:

XS
SM
MD
LG