Մատչելի հղումներ

Եգիպտոսի զինված ուժերը սատարել են լիազորությունների փոխանցումը


Եգիպտոսի զինված ուժերը սատարել են լիազորությունների փոխանցումը
Եգիպտոսի զինված ուժերը սատարել են լիազորությունների փոխանցումը

Եգիպտոսի զինված ուժերը սատարել են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի լիազորությունների փոխանցումը փոխնախագահ Օմար Սուլեյմանին և երկրի մայրաքաղաքում բնականոն կյանքին վերադառնալու կոչով են հանդես եկել։

Այս հայտարարությամբ երկրի զինված ուժերը հանդես են եկել ուրբաթ օրը՝ բանակի Գերագույն խորհրդի կայացած նիստից հետո։

Հաղորդագրությունում երկրի զինված ուժերը նշել են, որ ապահովելու են Մուբարաքի կողմից առաջարկված բարեփոխումների իրականացումը։ Հաղորդագրությունը պարունակում է նաև խոստում այն մասին, որ սեպտեմբեր ամսին Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են ազատ և արդար։ Եգիպտոսի զինված ուժերը կոչ են արել ցուցարարներին վերադառնալ իրենց տները։

Դեռ պարզ չէ, թե ինչ ազդեցություն է ունեցել այս հայտարարությունը Կահիրեի Թահրիր հրապարակում և քաղաքի այլ մասերում հավաքներ անցկացնող տասնյակ հազարավոր ցուցարարների վրա, որոնց թիվը շարունակել է աճել ուրբաթ օրվա երկրորդ կեսին։

Թահրիր հրապարակը շրջապատված է ռազմական մեքենաներով, իսկ Եգիպտոսի բանակի ծառայողները ներկա են քաղաքի տարբեր մասերում՝ հնարավոր բռնությունները կասեցնելու նպատակով։

Նոբելյան մրցանակակիր Մուհամմեդ ԷլԲարադեյը Մուբարաքի խոսքը «խաբեություն» է անվանել և ասել, որ «ժողովուրդը խիստ զայրացած է»։

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, Եգիպտոսի ժողովրդին հայտնել են, թե «տեղի է ունենալու լիազորությունների փոխանցում, սակայն դեռևս հայտնի չէ, արդյոք այս փոխանցումը կատարվելու է անհապաղ, արդյոք այն իմաստալից և բավարար է լինելու»։

Նմանատիպ

XS
SM
MD
LG