Մատչելի հղումներ

Եգիպտոսում տոնում են Մուբարաքի հրաժարականը


Եգիպտոսում տոնում են Մուբարաքի հրաժարականը

Եգիպտոսցիները տոնում են երկրում 18 օր տևած բողոքի ցույցերի ճնշման արդյունքում նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը։

Երկրի զինված ուժերը հեռուստատեսությամբ շաբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի մինչեւ նոր նշանակումները նախարարները մնալու են իրենց պաշտոններում: Զինված ուժերը խոստացել են նաև հարգել երկրի կողմից ստորագրված միջազգային բոլոր պայմանագրերը։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքվածների թիվը կտրուկ նվազել է։ Զինծառայողները, նախկին ցուցարարների օգնությամբ, սկսել են հեռացրել հրապարակում կառուցված արգելափակոցները, փշալարերը և աղբը։

XS
SM
MD
LG