Մատչելի հղումներ

Եգիպտոսի զինված ուժերը ցրել են խորհրդարանը, կասեցրել սահմանադրությունը


Եգիպտոսի զինված ուժերը ցրել են խորհրդարանը, կասեցրել սահմանադրությունը

Երկրի զինված ուժերի ղեկավարությունը, որին Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո փոխանցվել է իշխանությունը, կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն կառավարելու է երկիրը մինչև սեպտեմբեր ամսին կայանալիք ընտրությունները։

Այս մասին Եգիպտոսի զինված ուժերը հայտնել են երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիքի այն հայտարարությունից հետո, ըստ որի, նա զինված ուժերի կողմից օժանդակություն ստացող նախարարների խորհրդի հիմնական խնդիր է անվանել երկրում անվտանգության և բնականոն կյանքի ապահովումը։

Շաֆիքը Մուբարաքի կողմից երկրի վարչապետի պաշտոնում էր նշանակվել բողոքի ցույցերի սկզբից չորս օր անց՝ հունվարի 29-ին։

XS
SM
MD
LG