Մատչելի հղումներ

Եգիպտոսի զինված ուժերը պաշտպանում են Մուբարաքին


Եգիպտոսի զինված ուժերը պաշտպանում են Մուբարաքին
Եգիպտոսի զինված ուժերը պաշտպանում են Մուբարաքին

Եգիպտոսի զինված ուժերը հայտարարեցին, որ պաշտպանում են մինչեւ սեպտեմբեր նախագահի պարտականությունները կատարելու Հոսնի Մուբարաքի որոշումը: Հայտարարություն, որը մեծապաս զայրացրել է ժողովրդին, որը Կահիրեի Թահրիր հրապարակում էր հավաքվել, երբ բանակի հրամանատարությունը երեկ հայտարարեց, թե մոտալուտ է Մուբարաքի հրաժարականը:

Մուբարաքը հրաժարական չի ներկայացնում, փոխարենը իր լիազորությունների որոշ մասը հանձնում է փոխնախագահ Սուլեյմանին։

Բանակի գերագույն հրամանատարական անձնակազմի հանդիպմանը երեկ չեն մասնակցել ո՛չ Մուբարաքը, ո՛չ էլ փոխնախագահ Օմար Սուլեյմանը, ինչը թույլ էր տալիս ենթադրել, որ վերջինս չունի նախագահի պարտականությունները ստանձնելու հնարավորություն։

Հրաժարական չներկայացնելու մասին տարածված լուրերն ավելի մեծ թվով ցուցարարների են հրավիրում մայրաքաղաքի Թահրիր հրապարակ:

Նոբելյան մրցանակի դափնեկիր, ընդդիմության ղեկավարներից Մուհամմեդ ԷլԲարադեյը բանակին է դիմել միջամտելու կոչով: Նրա խոսքերով, եթե Մուբարաքն այժմ չհեռանա, Եգիպտոսը կպայթի ցասումից: "Բանակը պիտի փրկի երկիրը", հայտարարել է նա ինտերնետով:

XS
SM
MD
LG