Մատչելի հղումներ

Եգիպտոսում հարձակման ենթարկված եկեղեցում ժամերգություն է անցկացվել


Եգիպտոսում հարձակման ենթարկված եկեղեցում ժամերգություն է անցկացվել

Վշտացող հավատացյալները կիրակի օրը աղոթքի են հավաքվել Եգիպտոսի ղպտիական այն եկեղեցում, որտեղ Նոր Տարվա օրը բազմաթիվ մարդկային զոհերի բերած ահաբեկչական հարձակում էր կատարվել։

Երկրի հյուսիսային Ալեքսանդրիա քաղաքում գտնվող եկեղեցում դեռևս տեսանելի են արյան հետքերը։

Եգիպտոսի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել՝ եկեղեցում աղոթքի հավաքված մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։

Հռոմի Պապը կիրակի օրը կրկին դատապարտել է ռմբակոծությունը՝ անվանելով այն «Աստծո և համայն մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։

Նախագահ Հոսնի Մուբարաքը կոչ է արել երկրում տարբեր կրոններ դավանող քաղաքացիներին, ներառյալ ղպտիներին և մահմեդականներին, պայքարել ահաբեկչական հարձակումների դեմ։

Այս հարձակման համար դեռևս պատասխանատվություն չի ստանձնել որևէ խմբավորում։

Եգիպտոսի 80 միլիոն բնակչության մոտ տասը տոկոսը կազմում են քրիստոնյաները։

XS
SM
MD
LG