Մատչելի հղումներ

Եգիպտոսում ոտքի է հանվել մոտ 70 հազար ոստիկան


Եգիպտոսում ոտքի է հանվել մոտ 70 հազար ոստիկան
Եգիպտոսում ոտքի է հանվել մոտ 70 հազար ոստիկան

Եգիպտոսում ղպտիական եկեղեցիների պաշտպանության համար ոտքի է հանվել 70 հազար ոստիկան: Այստեղ շարունակվում են ձեռնարկվել անվտանգության խիստ միջոցներ` Սուրբ Ծննդյան տոնն ուրբաթ օրը նշող ղպտիներին ահաբեկչական նոր հարձակումներից պաշտպանելու համար:

Երկրի իշխանությունների համաձայն, ղպտիական եկեղեցիների մոտակայքում տեղակայվելու են զրահամեքենաներ, իսկ ավտոմեքենաների կայանումը եկեղեցիների մոտակայքում արգելվելու է:

Պատարագների ընթացքում միջադեպեր հիմնականում չեն գրանցվել, բացի Եգիպտոսի հարավային Մինյա նահանգի եկեղեցիներից մեկում հայտնաբերված պայթուցիկ նյութի և մեխերի խառնուրդ պարունակող մի պարկի:

Ծննդյան տոների ընթացքում Կահիրեի որոշ եկեղեցիներ այցելել են նաև մահմեդականներ` դրսևորելով միասնություն երկրի քրիստոնյաների հետ:

XS
SM
MD
LG