Մատչելի հղումներ

Հռոմի Պապը դատապարտել է քրիստոնյաների դեմ կատարվող բռնությունները

Հռոմի Պապը դատապարտել է քրիստոնյաների դեմ կատարվող բռնությունները
Հռոմի Պապը դատապարտել է քրիստոնյաների դեմ կատարվող բռնությունները

Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը կոչ է արել քրիստոնյաներին լինել ուժեղ՝ կրոնական հողի վրա կատարվող բռնություններին և անհանդուրժողականությանը հակառակ։

Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկում իր խոսքի ընթացքում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը քննադատել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ գնալով աճող բռնությունները։ Նա քաջալերել է քրիստոնյաներին դիմակայել հուսահատությունը։

Հռոմի Պապն իր ուղերձով հանդես է եկել Եգիպտոսում 21 զոհի պատճառ դարձած ահաբեկչական հարձակումից հետո։

Վատիկանը մտահոգված է, որ շարունակվող հարձակումների պատճառով Մերձավոր Արևելքից կարող են արտագաղթել ավելի մեծ թվով քրիստոնյաներ։

This item is part of
XS
SM
MD
LG