Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Ուկրաինային աջակցելու հարցը


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին

Ուկրաինա Կրեմլի ներխուժման երրորդ տարելիցին ընդառաջ՝ այս չորեքշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռավար հանդիպում է անցկացրել դաշնակիցների հետ՝ քննարկելու Կիևին աջակցելու հարցը։

Կիևը հրապարակել է ուկրաինական հեռակառավարվող վեց սարքերի միջոցով ռուսական ռազմանավի ոչնչացման տեսանյութը։ Մոսկվան դեռ չի արձագանքել։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ԱՄՆ պաշտոնաթող դերծովակալ Ջոզեֆ ԴիԳուարդոն կարծիք է հայտնել՝ տեղի ունեցածը համընկնում է ուկրաինական զինուժի կողմից ռուսաստանյան ռազմավարական թիրախները, ռազմանավերն ու մատակարարման ուղիները ոչնչացնելու գործելաոճին․ «[Ռազմաճակատի] ընդարձակման դեպքում մատակարարման ուղիները [ձգվելով] դառնում են փխրուն ու խոցելի: Փաստորեն, բավականին էժան միջոցներով, փոքր ներդրումներով կարելի է արդյունավետ գործել ռազմավարական նման թիրախների դեմ»:

Ուկրաինական նոր հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կիևի դաշնակիցները հանդիպել են՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու հետագա քայլերը: Հանդիպումը հեռավար էր․ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նոր է դուրս գրվել հիվանդանոցից:

Ուկրաինան չի հանձնվի, մենք նույնպես չենք հանձնվի. ԱՄՆ պաշտպանության նախարար
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

«Մի կողմ քաշվելը, երբ Ուկրաինան պայքարում է իր գոյության համար, չի կարող հնարավոր տարբերակ լինել: Ուկրաինան չի հանձնվի։ Մենք նույնպես չենք հանձնվի»,- հայտարարել է Օսթինը։

Հայտնի է, որ Կիևին ամերիկյան աջակցության նախորդ փաթեթը առաքվել է անցած տարվա դեկտեմբերի վերջին։

Օրերս ԱՄՆ Սենատն ընդունեց նոր օրինագիծ, որը պարունակում է մոտ 60 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, սակայն փաստաթղթի ուժ ստանալու ճանապարհին առկա է Ներկայացուցիչների տան հանրապետակաների ընդդիմությունը, որոնք արտերկրին ցուցաբերվող ամերիկյան օգնությունը պայմանավորում են ամերիկա-մեքսիկական սահմանի ամրպնդմամբ։

«Ամեն անցնող օր, շաբաթ բարձրացնում է այն գինը, որ անգործության պատճառով վճարում են խիզախ ուկրաինացիներն առաջնագծում: Այս պատճառով պետք է շտապ ընդունենք այս օրինագիծը»,- ասում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հինգշաբթի կրկին կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու ուկրաինական հարցը։

XS
SM
MD
LG