Փոխանակումը տեղի է ունեցել համաձայնագրի շրջանակներում, որը ներառում է նաև Հարավային Կորեայում արգելափակված Թեհրանի 6 միլիարդ դոլարի ապասառեցումը:
Ֆրանսիայի նախագահը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ՝ ընդգծելով, որ դրանք տեղի կունենան մոտ օրերս
Հանդես գալով ծայրահեղ շոգից տուժած Ֆենիքսի և Սան Անտոնիոյի քաղաքների ղեկավարների հետ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հայտարարել է, թե ոչ ոք «այլևս չի կարող ժխտել կլիմայի փոփոխության ազդեցությունը»: Սպիտակ տան ղեկավարը խոսել է աշխատող մարդկանց համար անվտանգության կանոնների փոփոխության մասին:
Բուլղարիայում նարդոսի բերքահավաքի ժամանակն։ Երկիրն այդ ծաղկի յուղի համաշխարհային առաջատար արտադրողն է, սակայն ոլորտի ապագան անորոշ է, քանզի նախորդ տարիներին շարունակ աճող արտադրությունը գերհագեցրել է շուկան՝ պատճառ դառնալով գների և շահույթի կտրուկ անկման:
Այս հուլիսը պատմության ընթացքում ամենից շոգ ամիսն է լինելու՝ հինգշաբթի նման հաստատումով են հանդես եկել որոշ գիտնականներ։ Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ երկրագունդը մուտք է գործել «եռման դարաշրջան»:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն հասցնելով 2001 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին` նպատակ ունենալով զսպել գնաճը: ԴՊՀ-ն չի բացառել տոկոսադրույքի հետագա բարձրացումը։
Ուկրաինայի Խարկովի մարզում` դաշտում կոմբայնը ցորեն է հավաքում. լավ բերք կա այս տարի: «Արդեն հավաքել ենք 130 տոննա։ Ավելին կլինի»,- ասում է ֆերմեր Դմիտրի Տրետյակը։ Նա սպասում է Ուկրաինայից հացահատիկի արտահանման միջանցքի վերաբացմանը, որը փակվեց Մոսկվայի կողմից, երբ անցած շաբաթ:
«Եկել է աշխարհի եռալու դարաշրջանը»,- հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` ելույթ ունենալով կազմակերպության կենտրոնակայանում: «Օդն անտանելի է, շոգը՝ անտանելի, իսկ հանածո վառելիքի շահույթի մակարդակը և կլիմայի հետ կապված անգործությունը՝ անընդունելի»։
Նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, ժամանել է Դելավերի դատարան՝ ներկայանալու դաշնային դատավորի առջև և ակնկալվում է, որ իրեն մեղավոր կճանաչի հարկային երկու հանցագործության մեջ:
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը դստեր՝ Էշլի Բայդենի և Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի ուղեկցությամբ այցելել է Մոն Սեն Միշել և դրա ամբարտակը Նորմանդիայի ափին։
Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի կարգադրել է Էմեթ Թիլին նվիրված հուշարձան կառուցել։ Տասնչորսամյա սևամորթ Թիլին 1955 թվականին լինչի դատաստանի էին ենթարկել` սպանել, նրան մեղադրելով սպիտակամորթ կնոջը վիրավորվելու մեջ (հետագայում պարզվեց, որ մեղադրանքը կեղծ էր)։
Նրանց ողջունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը։ Տարիներ տևած դադարից հետո, Միացյալ Նահանգները վերականգնել է իր անդամակցությունն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և Ջիլ Բայդենի այցը Փարիզ, ուր կազմակերպության կենտրոնակայանն է, կապված է այդ հանգամանքի հետ։
Հունական Հռոդոս կղզում անտառային հրդեհները չեն մարում՝ պատճառ հանդիսանալով, որպեսզի հազարավոր զբոսաշրջիկներ հարկադրված թողնեն գեղատեսիլ այդ վայրը: Ամառային արձակուրդների ամենից թեժ շրջանում բռնկված հրդեհների հետևանքով բազմաթիվ թռիչքներ չեղարկվել են:
Ֆրանսիայի հարավում՝ Վինսոբրե բլուրների վրա խաղողի որթատունկերն ու հարյուրամյա կաղնու ծառերը, կարծես, ներդաշնակության մեջ լինեն։ Անտառը պաշտպանիչ նշանակություն է ստացել՝ մեղմելով ձմռան խիստ ցուրտն ու ամռան անտանելի շոգը: «Սա մեր առավելությունն է»,- ասում է գինեգործ Անաիս Վալլոտը:
Բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգը տուգանվել է անցած ամիս հանրահավաքի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու համար։ Նա, սակայն, պնդում է՝ գործել է ըստ անհրաժեշտության՝ նպատակ ունենալով բարձրաձայնել կլիմայի հետ կապված ճգնաժամային վիճակի մասին:
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ժամանել է Փարիզի «Օռլի» օդանավակայան՝ մասնակցելու Ֆրանսիայի մայրաքաղաքում երեքշաբթի մեկնարկող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ ի նշանավորումն կազմակերպություն ԱՄՆ վերադարձի։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ Վաշինգտոնը լքել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2018 թվականին
Մանդալայի շրջանից բերված մոտ 20 հազար տոննա մարմար է օգտագործվել աշխարհի ամենից մեծ Բուդդան ստեղծելու համար, որը հանրության համար կբացվի 2023 թվականի օգոստոսի 1-ին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ հուլիսի 21-ին հրապարակած տեսանյութի համաձայն, ռուս-չինական ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում:
բեռնել ավելին