ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կրկին լարվել են Սիրիայի հետ կապված վերջին զարգացումների պատճառով: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստվում է ծանր բանակցություններ ունենալ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Չիկագոյում United Airlines-ի օդանավից մի տղամարդու բռնի կերպով թռիչքից դուրս բերման միջադեպի տեսագրությունը մեծ խնդիրներ է առաջացրել ավիաընկերության համար:
Զինված անձը կրակ է բացել Հարավային Կալիֆոռնիայի տարրական դպրոցում՝ սպանելով իր կնոջն ու պատահական աշակերտներից մեկին: Զինված անձն այնուհետև ինքնասպանություն է գործել:
Համաշխարհային հանրությունը դատապարտում է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Դաեշ-ն իր վրա է վերցրել գործողությունների պատասխանատվությունը: Ահաբեկչությունը դատապարտել է նաև պաղեստինյան Համաս խմբավորումը:
Այս տարի լրանում է Ռուանդայի ցեղասպանության 23-րդ տարելիցը: Այս ողբերգության տարելիցը ամեն տարի նշվում է Ռուանդայի կառավարության կողմից, սակայն վերապրած և երիտասարդ սերունդների պատկերացումները մի փոքր տարբերվում են
Ռուս-ամերիկյան տիեզերական խումբը վերադարձել է երկիր 6 ամսյա առաքելության ավարտից հետո: Խմբի հեռանալուց հետո միջազգային տիեզերակայանի ղեկավարումը ստանձնել է ամերիկացի տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը։
Այս տարի լրանում է Ռուանդայի ցեղասպանության 23-րդ տարելիցը: Այս ողբերգության տարելիցը ամեն տարի նշվում է Ռուանդայի կառավարության կողմից, սակայն վերապրած և երիտասարդ սերունդների պատկերացումները մի փոքր տարբերվում են;
Համաշխարհային հանրությունը դատապարտում է Եգիպտոսի ահաբեկչական գործողություններն երկու քրիստոնյա եկեղեցիների դեմ Ծաղկազարդին նվիրված հոգևոր արարողության ժամանակ: Դաեշ-ն իր վրա է վերցրել գործողությունների պատասխանատվությունը: Ահաբեկչությունը դատապարտել է նաև պաղեստինյան Համաս խմբավորումը:
Միջազգային հանրությունն ի դեմս Եվրոպայի, Ռուսաստանի և արաբական երկրների արձագանքում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի հրթիռակոծումներին ի պատասխան Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքի:
Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունների, հետագա քաղաքական զարգացումների ու տարածաշրջանային խնդիրների մասին «Ամերիկայի Ձայնը» զրուցեց ամերիկյան վերլուծաբաններ, Կարնեգիի հիմնադրամից Փոլ Ստրոնսկու և Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկինի դեսպան Ռիչարդ Կազլյարիչի հետ:
Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունների, հետագա քաղաքական զարգացումների ու տարածաշրջանային խնդիրների մասին «Ամերիկայի Ձայնը» զրուցեց ամերիկյան վերլուծաբանների հետ:
Ռուսաստանում իշխանությունները նախատեսում են արգելել Եհովայի վկաներ ոչ ավանդական քրիստոնյա շարժումը՝ այն համարելով ծայրահեղական կազմակերպություն։: ԱՄՆ-ի մի շարք օրենսդիրներ քննադատել են Ռուսաստանի իշխանությունների այս նախաձեռնությունը
Ամերիկյան ենթակառուցվածքները գտնվում են անմխիթար վիճակում: Այս մասին է փաստում Ամերիկայի ճարտարագետների միությունը: Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մեկ տրիլիոն դոլար տրամադրել ենթակառուցվածքների բարելավման համար: Սակայն տեղական համայնքները չեն ակնկալում, որ այդ գումարներն արագ կտրամադրվեն:
Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը ահազանգում է, որ երկրի հյուսիսում կասկածվող գազային հարձակման զոհերի թիվը հասել է 58-ի:
Տեսլա ընկերությունը դարձել է երկրորդ խոշոր ավտոմեքենա արտադրող ընկերությունն ԱՄՆ-ում ՝ առաջ անցնելով Ֆորդից շուկայական կապիտալիզացիայի առումով:
բեռնել ավելին