Մատչելի հղումներ

Համասը ևս դատապարտել է Դաեշ-ի գործողությունները Եգիպտոսում


Egypt
Egypt

Եգիպտոսում տեղի են ունեցել երկու ահաբեկչական հարձակումներ ընդդեմ քրիստոնյաների: Առաջին պայթյունը Կահիրեից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Թանտա քաղաքի ղպտիական Սուրբ Գևորգ եկեղեցում: Քիչ անց հաջորդ պայթյունն արձանագրվել է Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոս եկեղեցու մոտ: Ականատեսների խոսքերով, ոստիկանությունը կանգնեցրել է մահապարտ ահաբեկչին եկեղեցի մտնելիս, որի արդյունքում նրա պայթուցիկ սարքը գործի է դրվել դրսում: Ընդհանուր առմամբ այս երկու ահաբեկչությունների զոհ նե դառձել 44 մարդ, հարյուրից ավելը՝ վիրավորվել:

«Ասում են, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրան խուզարկում էին նախքան ներս մտնելը: Նրանք կասկածելի բաներ գտան և նրան ձերբակալեցին: Վերջինս էլ այդ ժամանակ պայթեցրել էր իրեն՝ սպանելով նաև երկու ոստիկաններին», - ասում է ականատես Ամալ Բեքհեթը:

Ահաբեկչությունը տեղի ունեցավ Հռոմի Պապի Եգիպտոս նախատեսվող այցից մեկ շաբաթ առաջ: Վերջինս իր խոսքում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և աղոթել նրանց հոգիների հանգստության համար:

Միացյալ Նահանգները դատապարտել է ահաբեկչությունը: Նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իր Եգիպտոսի գործընկերն ի վիճակի կլինի վերահսկելու իրավիճակը:

Սենատում դեմոկրատների ղեկավար, սենատոր Չաք Շումերն էլ ասել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը Դաեշ-ի դեմ պայքարում:

«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Պաղեստինյան Համաս խմբավորումը ևս դատապարտել է գործողությունները:

«Համաս խմբավորումը հույս ունի, որ Եգիպտոսը շուտ կվերականգնվի»,- հայտնել է Համաս խմբավորման խոսնակ Ֆաուզի Բարհումը:

Եգիպտոսի ղպտիներն երկրի ամենամեծ կրոնական փոքրամասնություն են, ովքեր հաճախակի են դառնում թիրախ ահաբեկչական գործողությունների համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG