Մատչելի հղումներ

23 տարի է անցել Ռուանդայի ցեղասպանությունից


FILE - Skulls and bones of some of those killed in Rwanda's genocide are seen at a memorial shrine at a Catholic church in Ntarama, Rwanda, April 4, 2014.
FILE - Skulls and bones of some of those killed in Rwanda's genocide are seen at a memorial shrine at a Catholic church in Ntarama, Rwanda, April 4, 2014.

Ռուանդայի կառավարությունն ամեն տարի միջոցառում է կազմակերպում ի հիշատակ Ռուանդայի ցեղասպանության զոհերի: 1994 թվականին 100 օրվա ընթացքում 800 հազար մարդ է սպանվել այստեղ, որոնց մեծ մասը Թութսի էթնիկ խմբի ներկայացուցիչներն են:

«Ես ցանկանում եմ սկսել ելույթս այստեղ երգող երիտասարդների խոսքով, ովքեր հարցնում են, թե ինչպես պատահեց, որ հայտնվեցինք այստեղ: Ինչպես ենք հասել այս օրվան, այժմ չենք կարող պատասխանել, սակայն մեկ օր այս հարցի պատասխանը պետք է տրվի»,- ասել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն:

23 տարի է անցել ցեղասպանության այդ օրերից: Երիտասարդ սերունդը, ըստ ցեղասպանության վերապրած սերնդի ներկայացուցիչների, միշտ չէ, որ հարգալից է այս ողբերգության հիշատակի հանդեպ:

Իսկ երիտասարդներն իրենց հերթին ընդգծում են, որ անտարբեր չեն ցեղասպանության հիշատակին:

«Շատ մարդիկ են տառապել տարբեր ձևով ցեղասպանության այդ օրերին, և դա անդրադարձել է նրանց կյանքի վրա: Երբ շրջապատված ես մարդկանցով, ովքեր վերապրել են այդ ողբերգությունը, ովքեր քո ծնողներն են, ընկերները կամ գործընկերները, հայտնվում ես մի վիճակում, որ չգիտես, թե ինչ ասես նրանց, սակայն որպես նոր սերունդ պարտավոր ես նրանց հույս ներշնչել»,- ասում է երիտասարդ ուսանող Քամանզին:

Նախագահ Քագամեն ընդգծել է, որ ազգային միասնությունն ու հաշտեցումը բոլոր ռուանդացիների խնդիրն է, ներառյալ գալիք սերունդների:

Facebook Forum

XS
SM
MD
LG