Մատչելի հղումներ

Ռուս-ամերիկյան տիեզերագնացների խումբը վերադարձել է երկիր


Kazakhstan Russia Space
Kazakhstan Russia Space

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը վերադարձել է վեցամսյա առաքելության ավարտից հետո:

«Էքսփիդիշեն 50» առաքելության անձնակազմի անդամներն են ռուս տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովն ու Անդրեյ Բորիսենկոն, ինչպես նաեւ NASA-ի տիեզերագնաց, ամերիկացի Ռոբերթ Շեյն Քիմբրոունը: Վերադարձը կազմակերպվել է ռուսական «Սոյուզ» տիեզերենավի միջոցով:

Մեկնելով միջազգային տիեզերակայանից՝ անձնակազմի երեք անդամները վայրէջք կկատարեն Ղազախստանի անապատում՝ հաջողությամբ ավարտելով 173 օր տևած առաքելությունը։

«Էքսփիդիշեն 50» առաքելության տիեզերագնացների հեռանալուց հետո Միջազգային տիեզերակայանի ղեկավարումը ստանձնեց ամերիկացի Փեգի Ուիթսոնը, ով ամենաերկար ժամանակ տիեզերքում անցկացրած ամերիկացի տիեզերագնացն է: Նա այնտեղ է գտնվում արդեն 534 օր:

Facebook Forum

XS
SM
MD
LG