Նախագահ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝H1B-ի վիզայի ծրագրի վերանայման մասին: Տարեկան 85000 աշխատողներ գալիս են ԱՄՆ: Ընկերությունները հույս ունեն, որ կավելացվի տարեկան վիզաների տրամադրման քանակը
Նախագահ Թրամփն այլևս չի անվանում Չինաստանին արժույթի շահագործող: Չնայած նախագահը շարունակում է ընդգծել, որ ամերիկյան աշխատավորների շահերն առաջնային են՝ Հյուսիսային Կորեայի հետ կապված ճգնաժամը փոփոխություններ է արձանագրում ԱՄՆ-ի նախագահի մոտեցումներում:
Նախագահ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ մասնագիտական վիզայի՝ H1B-ի ծրագրի վերանայման մասին: Տարեկան 85000 օտարերկրյա աշխատողներ գալիս են ԱՄՆ-ն այդ ծրագրով: Ընկերությունները հույս ունեն, որ վերանայման արդյունքում կավելացվի տարեկան վիզաների տրամադրման քանակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ կխոսի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սիրիայի քրդական զորքերի՝ Ժողովրդի պաշտպանության զորամիավորումների դրոշը պատկերող նկարների մասին: ԱՄՆ-ը թուրք-սիրիական սահմանին է տեղակայել նոր զորախմբեր՝ թուրք-քրդական բախումները կանխելու համար:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երկօրյա այցով կժամանի Եգիպտոս: Չնայած անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն, այցի ընթացքում՝ դեռևս պահպանվում է մտահոգություն՝ կապված քրիստոնյաների դեմ ԴԱԵՇ-ի հարձակումների հետ:
Պենտագոնը կհետաքննի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի գործունեությունը՝ օտար երկրների պետական կառույցների հետ նրա կապերի հարցով:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ կապված Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի հետ: Չինաստանը ևս սպառնում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի միջուկային փորձարկումներ իրականացնելուց
Թրամփի վարչակազմը ձգտում է կրճատել պետական դպրոցների դաշնային ֆինանսավորումը Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով կրթության նախարարությունը կհստակեցնի դաշնային օրենսդրությունը պետական դպրոցների վերաբերյալ: Հրամանագրի նպատակն է նվազեցնել դաշնային ներգրավվածությունը պետական դպրոցների ֆինանսավորման մեջ
Նախագահ Դոնալդ Թրամփինախագահի պաշտոնում է արդեն 3 ամիս, սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարությունում շարունակում են մնալ թափուր պաշտոններ ինչպես բարձրաստիճան դիվանագետների, այնպես էլ բազմաթիվ դեսպանների պաշտոնների համար: Այս պահին 181 դեսպանների պաշտոններ դեռևս թափուր են
Թուրքիայի իշխանությունները հազարավոր ձերբակալություններ են իրականացրել, ինչպես նշում են պետական մարմինները, Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին աջակցելու համար: 9 հազարից ավելի ոստիկաններ նույն պատճառաբանությամբ ազատվել են աշխատանքից
Նախագահ Դոնալդ Թրամփինախագահի պաշտոնում է արդեն 3 ամիս, սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարությունում շարունակում են մնալ թափուր պաշտոններ ինչպես բարձրաստիճան դիվանագետների, այնպես էլ բազմաթիվ դեսպանների պաշտոնների համար: Այս պահին 181 դեսպանների պաշտոններ դեռևս թափուր են:
Թուրքիայի իշխանությունները հազարավոր ձերբակալություններ են իրականացրել, ինչպես նշում են պետական մարմինները, Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին աջակցելու համար: 9 հազարից ավելի ոստիկաններ նույն պատճառաբանությամբ ազատվել են աշխատանքից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ կրթության նախարարությունը պետք է հստակեցնի դաշնային օրենսդրությունը պետական դպրոցների վերահսկողության վերաբերյալ: Հրամանագրի նպատակն է նվազեցնել դաշնային կառույցների ներգրավվածությունը պետական դպրոցների ֆինանսավորման հարցում:
Թուրքական ռազմաօդային ուժերը երեքշաբթի օրը հարվածել են սիրիա-իրաքյան սահմանին տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:
ԱՄՆ-ում նոր վարչակազմի ձևավորումից հետո մարիխուանայի օրինականացման գործընթացի ապագան պարզ չէ, քանի որ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը հանդիսանում է մարիխուանայի օրինականացման հակառակորդ:
Հաշվի առնելով Կորեական թերակղզում լարված իրադրությունը՝ ԱՄՆ-ը Հարավային Կորեայի տարածքում տեղակայում է նորանոր հահահրթիռային համակարգեր:
բեռնել ավելին